Հայաստանում Իրանի դեսպանը կարևորել է սահմանամերձ շրջաննրերի կարողություններն ու հնարավորությունները զարգացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i162024-Հայաստանում_Իրանի_դեսպանը_կարևորել_է_սահմանամերձ_շրջաննրերի_կարողություններն_ու_հնարավորությունները_զարգացնելու_անհրաժեշտությունը
Հայաստանում Իրանի դեսպանը կոչ է արել ներկայացնել սահմանամերձ նահանգների կարողություններն ու հնարավորությունները՝ հարևան երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2022 12:15 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանը կարևորել է սահմանամերձ շրջաննրերի կարողություններն ու հնարավորությունները զարգացնելու անհրաժեշտությունը

Հայաստանում Իրանի դեսպանը կոչ է արել ներկայացնել սահմանամերձ նահանգների կարողություններն ու հնարավորությունները՝ հարևան երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու համար։

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի  նահանգապետ Աբեդին Խոռամի հետ տեսակոնֆրանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ բարձր  գնահատելով նահանգի նահանգի տնտեսական, զբոսաշրջային և մշակութային կարողություններն ասել է.«Նահանգը կարող է առանցքային դեր խաղալ հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում»: 

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետն անդրադառնալով տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Իրանի կառավարության քաղաքականությանն  ասել է.«Հարևան երկրներում Իրանի դեսպանները կարևոր դեր են խաղում տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների զարգացման գործում»:

Կարևորելով Իռանի Արևելյան Ատրպատական նահանգի կարևոր դերը երկրի հյուսիսարևմտյան հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Խորամը հավելել է. «Հայաստանը Իրանի դարպասն է դեպի ԵԱՏՄ  միության շուկաներ»: