Քննարկվել է միջուկային ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև խաղաղ համագործակցության գործնթացը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների արդիականացման ու զարգացման ռազմավարությունները և ատոմակայանի նոր հատվածների կառուցման հարցը»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քամալվանդին, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Ռուսաստան այցին և միջուկային էներգետիկայի ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող խորհրդակցություններին, ասել է. «Երկու երկրների միջև միջուկային ռազմավարական համագործակցության խթանումն ու զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կարևորագույն թեմաներից էր»։
Քեմալվանդին հավելել է. «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Բուշեհրի ատոմակայանի 2-րդ և 3-րդ հատվածների կառուցման հարցում, համահունչ է ատոմային էներգիայի օգտագործմամբ առնվազն 10,000 մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու ԻԻՀ ծրագրին»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio