Այաթոլլահ Խաթամի. Հակաիրանական բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր աղոթապետն անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, ասել է.«ԱՄՆ-ը պետք է ամբողջությամբ և ընդմիշտ չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները»:
Սեյեդ Ահմադ Խաթամին, Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզի ժամանակ, ասել է. «ԱՄՆ-ն բանակցելու ցանկություն չունի: Նրանք թալանի ցանկություն ունեն: Սակայն դա երազ է, որը երբեք չի իրականացել և չի իրականանա»:
Խոսելով Եմենում տիրող հումանիտար ճգնաժամի մասին, Խաթամին ասել է. «Սաուդյան Արաբիան շարունակում է ռմբակոծել Եմենը, և ցավալի է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ իսլամական կազմակերպությունները, լռում են այս հանցագործության նկատմամբ»:
Նա հավելել է. «Եմենի մոջահեդների պայքարը, որոնք գրեթ ութը տարի դիմակայում են թշնամուն, գովելի է և այս ժողովուրդն արժանի է հիացմունքի և աջակցության»: