Մոհսենի Էժեի. Իրանի իսլամական հեղափոխությունը լիովին տարբերվում է մյուս հեղափոխություններից
Նշելով, որ իսլամական հեղափոխությունը լիովին տարբերվում է մյուս հեղափոխություններից, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Այս հեղափոխության նպատակը, շարժառիթը և լուսահոգի Իմամ Խոմեյնու գործելաոճը, ժողովրդին վստահելն էր»:
Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի 43-րդ տարեդարձին ընդառաջ, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին և դատական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր այցելել են լուսահաոգի Իմամ Խոմեյնու սրբավայր դամբարան, ծաղիկներ խոնարհել, հարգանքի տուրք մատուցել ԻԻՀ մեծ ճարտարապետի հիշատակին, և իրենց ուխտը վերահաստատել լուսահոգի Իմամ Խոմեյնու գաղափարների հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոջաթոլեսլամ Ղոլամհոսեյն Էժեին այս արարողության ժամանակ ունեցած ելույթում, շնորհավորելով «Այգաբացի տասնօրյակ»-ի և իսլամական հեղափոխության հաղթանակի առիթով, նշել է.«Լուսահոգի իմամ Խոմեյնին, վստահելով ժողովրդին ու նրա ազնությանը, եզակի հեղափոխություն իրականացրեց»:
Ընդգծելով, որ իսլամը և ժողովրդականությունն Իրանի իսլամական հեղափոխության երկու բնութագրերն են, Մոհսենի Էժեին ասել է.«Լուսահոգի իմամը վստահում էր ժողովրդին և շատ հարցերի շուրջ նրանց հետ էր խոսում»: