Իրանի նախագահ. Լուսահոգի իմամ Խոմեյնին հավատում էր ժողովրդի ուժին և ներգրավվածությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i163370-Իրանի_նախագահ._Լուսահոգի_իմամ_Խոմեյնին_հավատում_էր_ժողովրդի_ուժին_և_ներգրավվածությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Ժողովրդին ուղղված իմամ Խոմեյնիի հայացքը ձևական չէր: Նա հավատում էր ժողովրդի ուժին ու ներգրավվածությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 14:34 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Ժողովրդին ուղղված իմամ Խոմեյնիի հայացքը ձևական չէր: Նա հավատում էր ժողովրդի ուժին ու ներգրավվածությանը։

 ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին և կառավարության  անդամներն այսօր  այցելել են ԻԻՀ հիմնադրի դամբարան, հարգանքի տուրք մատուցել իմամ Խոմեյնու հիշատակին և  իրենց ուխտը վերահաստատել  իմամի և իսլամական հեղափոխության նահատակների  գաղափարների հետ: Արարողության ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիրն ուշադրություն էր դարձնում ժողովրդի, ապավինում Աստծուն և  ժողովրդին իր ուղեկիցը դարձնում: Այս  հիմնական սկզբունքները հանգեցրին դարի ամենախոշոր իրադարձությանը»:

 

Ռայիսին ընդգծել է. .«Լուսահոգի Իմամ Խոմեյնին  հավատում էր ժողովրդի ուժին և նրա ներգրավվածությանը, իսկ աշխարհի քաղաքական գործիչները  ուշադրություն չեն դարձնում իրենց ժողովուրդներին»:

Նշելով, որ ժողովրդի հանդեպ ուշադրությունը միշտ ունեցել է և  ունի ընդհանուր դրսևորումներ, Ռայիսին ասել է.«Ամենուր, որտեղ գրանցվել է հաջողություն, եղել է ժողովուրդը»։

Ընդգծելով, որ ժողովուրդը մշտապես ներկա է հեղափոխության ասպարեզում, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավելել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ժողովրդին ուշադրություն դարձնելը սկզբունք է Իրանի բոլոր կառավարությունների համար»։