Գեղեցիկ Իրանը. Ջաշաքի աղե լեռը Բուշեհրում զբոսաշրջային վայրերից է
Ջաշաք լեռը կամ Ջաշաքի աղե գմբեթն Իրանի հարավում գտնվող Դեյր քաղաքի երկրաբանական ամենազարմանալի երևույթներից է, որը գեղեցկացրել է Բուշեհր նահանգի բնական լանդշաֆտը: Այս բնական երևույթը գրանցվել է ազգային ժառանգության ցուցակում:
Ջաշաք աղե լեռը հայտնի է աղերի գույների բազամազանությամբ և պատճառ է դարձել, որ այս երկրաբանական երևույթը հայտնի դառնա որպես Իրանի «աղե հարսնացու»։ Բազմագույն աղե շերտերով գեղեցիկ քարանձավները, աղե ջրվեժները և լեռան սրտում գտնվող աղի բյուրեղյա բեկորները, կրկնապատկել են Ջաշաքի գեղեցկությունը, և հիացնում են զբոսաշրջիկներին:
Այս զարմանահրաշ երևույթի կենսական մասը Ջաշաք աղե լեռան աղբյուրներն են: Իրականում դրանք լեռան կյանքի զարկերակն են, քանի որ աղբյուրների խորքից ջուրը թափանցում է դուրս և առանց աղի աղբյուրների, Ջաշաքի աղե գմբեթը չի կարող գոյատևել: