Ցավակցություն՝ աշխարհի շիաների 10-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ
Փետրվար 05, 2022 12:09 Asia/Tehran
Լուսնային հիջրեթի 1443 թվականի Ռաջաբ ամսի 3-ը, 2022 թվականի փետրվարի 5-ն աշխարհի շիաների 10-րդ առաջնորդ՝ իմամ Ալի Ալ-Նաղիի նահատակության տարելիցն է:
Իմամ Ալի Ալ-Նաղին հայտնի էր «Հադի» անվամբ, որը թարգմանաբար նշանակում է առաջնորդող: Իմամ Հադին մեծ ջանքեր գործադրեց ճշմարիտ իսլամի լուսավոր դիմագիծը ներկայացնելու համար:
Իրանի իսլամական հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն աշխարհի մուսուլմաններին և բոլոր ազատատենչներին ցավակցություն է հայտնում իմամ Ալի Ալ-Նաղիի նահատակության տարելիցի կապակցությամբ: