Ամիր Աբդոլլահյան. Երաշխիքների տրամադրումը Վիեննայի բանակցություններում Իրանի կողմից բարձրացվող հիմնական թեմաներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i163590-Ամիր_Աբդոլլահյան._Երաշխիքների_տրամադրումը_Վիեննայի_բանակցություններում_Իրանի_կողմից_բարձրացվող_հիմնական_թեմաներից_է
Այսօր, լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում Իսլամական հեղափոխության մեծ հիմնադրի գաղափարների հետ ուխտը վերահաստատելու արարողության շրջանակում, լրագրողների հետ ճեպազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, ասել է.«Պատժամիջոցների չեղարկման հարցում երաշխիքներ ստանալը Վիեննայի բանակցություններում Իրանի կողմից բարձրացվող հիմնական թեմաներից է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2022 14:06 Asia/Tehran

Այսօր, լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում Իսլամական հեղափոխության մեծ հիմնադրի գաղափարների հետ ուխտը վերահաստատելու արարողության շրջանակում, լրագրողների հետ ճեպազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, ասել է.«Պատժամիջոցների չեղարկման հարցում երաշխիքներ ստանալը Վիեննայի բանակցություններում Իրանի կողմից բարձրացվող հիմնական թեմաներից է»:

Ամիր Աբդոլլահյանը պարզաբանել  է, որ Իրանն այս օրերին միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանցող ամերիկյան կողմին բացահայտորեն հայտարարել է, որ նրանք պետք է գործնականում դրսևորեն իրենց բարյացակամությունը:

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ պատժամիջոցների մի մասի վերացումը կարող է լինել ամերիկացիների բարյացակամության օբյեկտիվ և իրական դրսևորումը, որի մասին խոսում են, իսկ այն, ինչ կատարվում է թղթի վրա, լավ է, բայց բավարար չէ։