Ռայիսի. Պատժամիջոցների չեզոքացումը հնարավոր կլինի արտասահմանում գտնվող իրանական ընկերությունների ներդրումները գրավելու շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i163674-Ռայիսի._Պատժամիջոցների_չեզոքացումը_հնարավոր_կլինի_արտասահմանում_գտնվող_իրանական_ընկերությունների_ներդրումները_գրավելու_շնորհիվ
Երկրի 48 խոշոր արդյունաբերական նախագծերի բացման արարողության ժամանակ, նշելով, որ արդյունաբերական ընկերությունների թվի ավելացումը կնպաստի պատժամիջոցների չեզոքացմանն ԻԻՀ նախագահը հավելել է, որ երկրում ներդրումներ անելը շահավետ կլինի արտասահմանում գտնվող իրանցիների և մասնավոր հատվածի ներդրողների համար։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 07, 2022 08:01 Asia/Tehran

Երկրի 48 խոշոր արդյունաբերական նախագծերի բացման արարողության ժամանակ, նշելով, որ արդյունաբերական ընկերությունների թվի ավելացումը կնպաստի պատժամիջոցների չեզոքացմանն ԻԻՀ նախագահը հավելել է, որ երկրում ներդրումներ անելը շահավետ կլինի արտասահմանում գտնվող իրանցիների և մասնավոր հատվածի ներդրողների համար։

Կիրակի օրը, նշելով որ տնտեսական աճի համար կառավարության նպատակը 8 տոկոսն է, Էբրահիմ Ռայիսին նշել է. «Տնտեսական աճի համար անհրաժեշտ է մասնագետների խումբ՝ որը  համարձակությամբ և մեծ ջանքերով կկարողանա հասնել այդ նպատակին»։

Անդրադառնալով «Իրանի առաջընթացի դափնեկիրներ» խմբի մաշխատանքին, նա ասել է. «110 օրվա կարճ ժամանակահատվածում այս խմբի ջանքերն ու համագործակցությունը կարողացան վերացնել առկա  խոչընդոտները, ստանալ անհրաժեշտ թույլտվությունները և ջիհադական աշխատանքի շնորհիվ աշխատատեղեր ստեղծել ու շարժվել արտահանման ավելացման և արտադրության խթանման ուղղությամբ»:

Ռայիսին ընդգծել է. «Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ պատժամիջոցները չեզոքացնելու համար»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio