Փետրվար 07, 2022 16:02 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Եվրոպացիները պետք է հաղթահարեն ամերիկացիների անգործությունն ու անպատասխանատվությունը

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ եվրոպացիները պետք է հաղթահարեն ամերիկացիների անգործությունն ու անպատասխանատվությունը հավելեով.«Իրանի Իսլամական Հանրապետությունը սպասում է ամերիկացիների վարքագծի գործնական փոփոխությանը»։

Երկուշաբթի օրը կայացած  ամենշաբաթյա ասուլիսում, անդրադառնալով Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի վերսկսմանը  Սաիդ Խաթիբզադեն նշել է.«Իրանն ակնկալում է, որ պատվիրակությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, կկատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները և կչեղարկեն պատժամիջոցները»:

Ի պատասխան ԱՄՆ պաշտոնյաների այն հայտարարություններին, թե իրենք չեն կարող երաշխավորել հաջորդ վարչակազմի հավատարմությունը ՀԳՀԾ-ին, Խաթիբզադեն ասել է.«Իրանը, «4+1» խումբըը և ԵՄ ներկայացուցիչը պնդում են, որ ԱՄՆ կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի ապագայի համար»:

Խաթիբզադեն ընդգել է, որ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմանան, որ չեն կարող  կործանարար և սխալ որոշումներ կայացնելով,  ՀԳՀԾ-ից դուրս գալու գինը վճարել Իրանի ժողովրդի գրպանից, այլ պետք է շահեն Իրանի ժողովրդի վստահությունը և վերադառնան իրենց անցած ճանապարհին։ 

Արձագանքելով Վիեննայում համաձայնության գալու մասին Իսրայելի վարչապետի հայտարարություններին ևնշելով, որ սիոնիստներն են ահաբեկչության և արյունահեղության հիմքը տարածաշրջանում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հստակեցրել է.«Տարածաշրջանի մեր ընկերները տեղյակ են այս կեղծ ռեժիմի դավադրությունների մասին»:

 

 

 

 

Պիտակ