Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին. դեսպանի շնորհավորական ուղերձը
https://parstoday.ir/hy/news/armenia-i241016-Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_ողջունում_է_բարգավաճ_զարգացած_հզոր_Հայաստանին._դեսպանի_շնորհավորական_ուղերձը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։
(last modified 2025-12-31T13:12:35+00:00 )
Դեկտեմբեր 31, 2025 16:55 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին. դեսպանի շնորհավորական ուղերձը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։  Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի։  2025 թվականի վերջին օրերին ես, սրտումս մեծ հույսը պահած, ժամանեցի Երևան` որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հայաստանում՝ հույս առ մեծ նպատակներն Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության խորացման, ինչպես նաև երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հասնելու ճանապարհին։ 2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի  պատմական այցը Երևան և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն այդ ձեռքբերումների գագաթնակետն էին:  2026 թվականին, շարունակելով անցյալի կառուցողական ուղին և երկու երկրների ղեկավարների կամքը, կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում։   Կփորձենք միմյանց ավելի լավ ճանաչել, քան նախկինում, և զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների ժողովուրդների միջև։   Կսահմանենք նոր նախաձեռնություններ և ծրագրեր երկու երկրների միջև գործընկերության ճանապարհին և «բարեկամության ինստիտուցիոնալացումը» կներդնենք որպես օրակարգի գերիշխող հասկացություն։  Իրանը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ, և պատրաստակամ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում։  Ես բարձր եմ գնահատում այն ջերմ ընդունելությունը, որը ինձ ցուցաբերեցին Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը 2026 թվականի նախօրեին։   Շնորհավոր Նոր Տարի»։