Տարածաշրջանի երկրների համեմատ, տարանցման ոլորտում Իրանի մասնաբաժնն աճել է
Փետրվար 07, 2022 12:35 Asia/Tehran
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների համեմատ, տարանցման ոլորտում Իրանի մասնաբաժնն աճել է:
Երկուշաբթի օրն օնլան ձևաչափով կայացած տրանսպորտային նախագծերի բացման արարողության ժամանակ, Ռոստամ Ղասեմին ասել է.«Թուրքմենստանի հետ կայացած համաձայնությամբ, տարանցիկ ոլորտում երկու երկրների միջև առկա արգելքները վերացվել են»:
Ղասեմին հավելել է.«Տրանզիտային միջանցքների և համակցված փոխադրումների կիրառման արդյունքում, տարանցման ոլորտում Իրանը զգալի աճ է արձանագրել»։
Անդրադառնալով հյուսիս-հարավ միջանցքին՝ Ղասեմին ասել է. «Մենք փորձել ենք երկրի երկաթուղային հատվածը միացնելով հյուսիս-հարավ երթուղուն, հասանելություն ունենալ աշխարհի երկրներին»։
Պիտակ