Տեղի է ունեցել ԻՀՊԿ վերջին  ձեռքբերման՝ «Խեյբարշեքան» հեռահար հրթիռի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i163872-Տեղի_է_ունեցել_ԻՀՊԿ_վերջին_ձեռքբերման_Խեյբարշեքան_հեռահար_հրթիռի_շնորհանդեսը
Թեհրանում տեղի է ունեցել է ունեցել ԻՀՊԿ վերջին  ձեռքբերման՝ «Խեյբարշեքան» հեռահար հրթիռի շնորհանդեսը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 09, 2022 13:03 Asia/Tehran

Թեհրանում տեղի է ունեցել է ունեցել ԻՀՊԿ վերջին  ձեռքբերման՝ «Խեյբարշեքան» հեռահար հրթիռի շնորհանդեսը:

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, չորեքշաբթի օրը, ԶՈՒ  գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և ԻՀՊԿ ավիատիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ, տեղի է ունեցել Կորպուսի ռազմավարական վերջին ձեռքբերման՝ «Խեյբարշեքան» հեռահար հրթիռի շնորհանդեսը: 

ԻՀՊԿ հեռահար հրթիռների երրորդ սերնդին պատկանող «Խեյբարշեքան» ռազմավարական հրթիռն ունի եզակի առանձնահատկություններ: 

Այս հրթիռում օգտագործվող վառելիքի քաշը մեկ երրորդով կրճատվել է նմանատիպ նմուշների համեմատ, իսկ կառուցման և  արձակման ժամանակը կրճատվել է մեկ վեցերորդով։

1450 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու  արտակարգ արագությունն այս հրթիռի մյուս հատկությունն է: 

Ամբողջովին իրանական այս համակարգը նախագծվել և կառուցվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի  մասնագետների  կողմից: