Վիեննայում շարունակվում է բանակցությունների 8-րդ փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i163880-Վիեննայում_շարունակվում_է_բանակցությունների_8_րդ_փուլը
Վիեննայում շարունակվում է Իրանի , «4+1» խմբի և Եվրամիության ներկայացուցչի միջև բանակցությունների 8-րդ փուլը: «4+1» խումբը ներկայացնում են Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 14:04 Asia/Tehran

Վիեննայում շարունակվում է Իրանի , «4+1» խմբի և Եվրամիության ներկայացուցչի միջև բանակցությունների 8-րդ փուլը: «4+1» խումբը ներկայացնում են Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը:

Պատվիրակությունների ճնշող մեծամասնությունը խոստովանել է, որ չնայած որոշ հարցերի բարդությանը, բանակցությունները գտնվում են  առաջընթացի ճանապարհին:

Իրանն ընդգծում է, որ որքան դիմացի կողմը լուրջ վերաբերվի պատժամիջոցների չեղարկմանը, և  վճռակամություն ցուցաբերի  Իրանի ներկայացրած  մեխանիզմներն ընդունելու համար, այնքան կարճ կլինի վերջնական համաձայնության հասնելու ժամանակը։