Վիեննայում շարունակվում է բանակցությունների 8-րդ փուլը
Փետրվար 09, 2022 14:04 Asia/Tehran
Վիեննայում շարունակվում է Իրանի , «4+1» խմբի և Եվրամիության ներկայացուցչի միջև բանակցությունների 8-րդ փուլը: «4+1» խումբը ներկայացնում են Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը:
Պատվիրակությունների ճնշող մեծամասնությունը խոստովանել է, որ չնայած որոշ հարցերի բարդությանը, բանակցությունները գտնվում են առաջընթացի ճանապարհին:
Իրանն ընդգծում է, որ որքան դիմացի կողմը լուրջ վերաբերվի պատժամիջոցների չեղարկմանը, և վճռակամություն ցուցաբերի Իրանի ներկայացրած մեխանիզմներն ընդունելու համար, այնքան կարճ կլինի վերջնական համաձայնության հասնելու ժամանակը։
Պիտակ