Իրանում մեկնարկել են հեղափոխության հաղթանակին նվիրված արարողությունները
Փետրվար 11, 2022 06:27 Asia/Tehran
Իրանի ավելի քան 1500 քաղաքներում և երեսուն հազար գյուղերում, առողջապահական կանոնակարգերին համապատասխան, մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձին նվիրված արարողությունները:
Կորոնավիրուսային համավարակի հետ կապված կարմիր կարգավիճակ ունեցող քաղաքներում կանցկացվեն մոտոցիկլավորների երթեր, իսկ մյուս քաղաքներում քաղաքացիների մասնակցությամբ երթեր:
Առավոտյան 9:30-ին Թեհրանում մեկնարկեկ է ավոտեմեքենաների ու մոտոցիկլերի երթը, որը հասնելու է Ազատության հրապարակ;
Բացի այդ, կանցկացվի նաև վիրտուըալ երթ, որին, ստորև նշված հղմամբ, կարող են միանալ բոլոր ցանկացողները:
www.bahman1400.ir