Իրանում ավարտվել է «Ֆաջր» 40-րդ կինոփառատոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i164066-Իրանում_ավարտվել_է_Ֆաջր_40_րդ_կինոփառատոնը
Ուրբաթ օրը Թեհրանի Միլադ աշտարակի կոնֆերանս կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Ֆաջր» 40-րդ կինոփառատոնի փակման արարողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2022 05:00 Asia/Tehran

Ուրբաթ օրը Թեհրանի Միլադ աշտարակի կոնֆերանս կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Ֆաջր» 40-րդ կինոփառատոնի փակման արարողությունը։

Փառատոնի ժյուրիի որոշմամբ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել և բյուրեղապակյա Սիմորղ մրցանակի արժանացել Սադաֆ Էսփահբադին՝ «Ալֆազար» ֆիլմում դերակատարման համար։
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել  Նադեր Սոլեյմանին՝ «Հակա» ֆիլմում դերակատարման համար։
«Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացվել է Թանազ Թաբաթաբաին՝ «Լաց» ֆիլմում դերակատարման համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում բյուրեղյա Սիմորղ է ստացել  Ամին Հայային՝ «Վերջին ձյունը» ֆիլմի համար։
Ռեզա Միրկարիմին արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ «Գիշերային պահակ» ֆիլմի համար։
«Ֆաջր» 40-րդ կինոփառատոնի լավագույն ֆիլմի համար բյուրեղյա Սիմորղ մրցանակը շնորհվել է Հադի Հեջազիֆարի  «Մեհդիի վիճակը» ֆիլմին։