Իրանում մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական 37-րդ փառատոնը
Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական 37-րդ փառատոնը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ուրբաթ երեկոյան Արաշ Ամինի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական 37-րդ փառատոնը:
Ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Հոմայուն Ռահիմյանի «Հաղթանակ» հիշարժան ստեղծագործությունը, որը համահունչ էր փառատոնի մթնոլորտին:

Նվագախմբի առանձնահատուկ հատվածն Արման Մեհրաբանի «Զինվոր» պոեմ-սիմֆոնիա ալբոմի կատարումն էր, որը նվիրված էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին: Այս միջոցառման ժամանակ Ամիր Հոսեյն Սամիին հանդես է եկել իր ալբոմի երգերի կատարմամբ: