Վիեննայի բանակցություններն Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցի առանցքում
(last modified Tue, 15 Feb 2022 07:23:45 GMT )
Փետրվար 15, 2022 10:53 Asia/Tehran
  • Վիեննայի բանակցություններն Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցի առանցքում

Երեքշաբթի օրը, Իրանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տերասը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում նաև անդրադարձել են Վիեննայում բանակցային գործընթացին:

Զրույցի ընթացքում անդրադառնալով Վիեննայի բանակցությունների կրիտիկական փուլին, Ամիր Աբդուլլահյանն կարևորել է Իրանի հետ բանակցող կողմերի լրջությունն ու պատասխանատվությունը, և նշել է, որ բանակցությունների այս փուլին հասել են հիմնականում իրանական կողմի տրամաբանական մոտեցմամբ ու նախաձեռնությամբ:

Ներկայացնելով Լոնդոնի դիրքորոշումը Վիեննայի բանակցություններում, Բրիտանիայի արտգործնախարարն ասել է, որ Բրիտանիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև աճող հարաբերությունները ծառայում են երկու երկրների շահերին և հույս հայտնել, որ մոտ ապագայում կկարողանա Իրանին վճարել իր  պարտքերը։