Ռայիսի. Բնական գազը ձևավորում է աշխարհի էներգետիկայի ապագան
https://parstoday.ir/hy/news/iran-i165024-Ռայիսի._Բնական_գազը_ձևավորում_է_աշխարհի_էներգետիկայի_ապագան
Կատարում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Բնական գազը ձևավորում է աշխարհի էներգետիկայի ապագան և հանդիսանում է էներգիայի կարևոր աղբյուր հասարակության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2022 13:11 Asia/Tehran

Կատարում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Բնական գազը ձևավորում է աշխարհի էներգետիկայի ապագան և հանդիսանում է էներգիայի կարևոր աղբյուր հասարակության համար»:

Գազ արտահանող երկրների ֆորումի 6-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Որպես հսկայական պաշարներ ունեցող և բնական գազ արտահանող երկրներ՝ մենք պետք է մեր ուղերձը  թափանցիկ կերպով հայտնենք աշխարհին: Այս ֆորումի նպատակն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխանության իրավունքը և ավելի շատ համագործակցել բնական գազի  հետախուզման ոլորտում»: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Այն իրավիճակում, որ այսօր կորոնավիրուսի  բռնկման պատճառով հայտնվել է աշխարհը,  ես առաջարկում եմ, որ բնական գազը ծառայի համաշխարհային տնտեսությանը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում»։

Ռայիսին նշել է.«Մենք՝ որպես հսկայական պաշարներ ունեցող և  գազ արտահանող  երկրներ բնական գազի պահանջարկի անվտանգությունը բարելավելու և Գազ արտահանող երկրների  ֆորումի նպատակներն ու առաքելությունը հետապնդելու շրջանակում,  կարող ենք հստակ ուղերձ հղել աշխարհին՝ կարճ և երկարաժամկետ հեռանկարում երաշխավորելու և ապահովելու կայուն էներգիա»:

Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ երկրներն ընդհանուր առմամբ իրենց տրամադրության տակ ունեն գազի համաշխարհային առևտրի 44 տոկոսը և գազի ապացուցված համաշխարհային պաշարների 65 տոկոսը: