Իրանի արտգործնախարար. Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի սադրանքը
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան բլոգում արած գրառման մեջ նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սադրիչ գործողությունները։
«Մենք պատերազմի դիմելը լուծում չենք համարում»,- հինգշաբթի օրը գրել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն, Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
Նա հավելել է. «Զինադադարի հաստատումն ու քաղաքական ու ժողովրդավարական լուծման վրա կենտրոնանալն անհրաժեշտություն է»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հրամայել է հատուկ ռազմական գործողություն սկսել Դոնբասի շրջանի պաշտպանության համար։
Պուտինը զգուշացրել է, որ հնարավոր վնասների և զոհերի պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայի կառավարությունը։
Ուկրաինայի տարբեր շրջաններում ռուսական ռազմական գործողություններ են սկսվել, և ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախ են դառնալու միայն ուկրաինական ռազմական ենթակառուցվածքները և ռազմական օդանավակայանները, և որ Ուկրայնիայի քաղաքները չեն ռմբակոծվելու։