Իրանի արտգործնախարար. Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի սադրանքը
https://parstoday.ir/hy/news/iran-i165196-Իրանի_արտգործնախարար._Ուկրաինայի_ճգնաժամի_հիմքում_ընկած_է_ՆԱՏՕ_ի_սադրանքը
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան բլոգում արած գրառման մեջ նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սադրիչ գործողությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2022 13:14 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի սադրանքը

ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան բլոգում արած գրառման մեջ նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սադրիչ գործողությունները։

«Մենք պատերազմի դիմելը լուծում չենք համարում»,-  հինգշաբթի օրը գրել է   Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն,  Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

Նա հավելել է. «Զինադադարի հաստատումն ու քաղաքական ու ժողովրդավարական լուծման վրա կենտրոնանալն անհրաժեշտություն է»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հրամայել է հատուկ ռազմական գործողություն սկսել Դոնբասի շրջանի պաշտպանության համար։

Պուտինը զգուշացրել է, որ հնարավոր վնասների և զոհերի պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայի կառավարությունը։

Ուկրաինայի տարբեր շրջաններում ռուսական ռազմական գործողություններ են սկսվել, և ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախ են դառնալու միայն ուկրաինական ռազմական ենթակառուցվածքները և ռազմական օդանավակայանները, և որ Ուկրայնիայի քաղաքները չեն ռմբակոծվելու։