Իրանի կառավարության խոսնակն արձագանքել է Ուկրաինայի զարգացումներին. Պատերազմը լուծում չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i165224-Իրանի_կառավարության_խոսնակն_արձագանքել_է_Ուկրաինայի_զարգացումներին._Պատերազմը_լուծում_չէ
Իրանի կառավարության խոսնակն արձագանքել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2022 05:30 Asia/Tehran

Իրանի կառավարության խոսնակն արձագանքել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին։

Ալի Բահադորի Ջահրոմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատերազմը լուծում չէ, իսկ ԱՄՆ-ի վրա հույս դնելն անվտանգություն չի բերի»:

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայում իր գործողությունը ոչ թե պատերազմի սկիզբ է, այլ համաշխարհային պատերազմ կանխելու փորձ։

Եվրոպան և ԱՄՆ-ն անմիջապես հայտարարեցին, որ Ուկրաինայում  Ռուսաստանի գործողությունները պատերազմ են այդ երկրի դեմ և  կրկնապատկեցին Մոսկվայի վրա գործադրվող դիվանագիտական ու տնտեսական ճնշումը: