Այաթոլլահ Խաթամի. ՆԱՏՕ-ի սադրանքները բարդացրել են տարածաշրջանի իրավիճակը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետը ասել է.«ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացվող սադրիչ գործողությունները բարդացրել են իրավիճակը տարածաշրջանում»:
Այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզում անդրադառնալով Ուկրաինայի զարգացումներին և այդ երկրում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններին, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր ներգրավված երկրներին հրավիրում է երկխոսության և զսպվածության»։
Հիշեցնելով աշխարհի տարբեր մասերում ԱՄՆ-ի միջամտության հետևանքները, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է. «Ուկրաինիա ռուսական ներխուժման ժամանակ, եվրոպական երկրները հարվածում են պատերազմի թմբուկներին, սակայն ԻԻՀ դիրքորոշումն այս հարցում հակամարտող կողմերին զսպվածության և բանակցությունների հրավիրելն է, խաղաղության հասնելու նպատակով»:
Այաթոլլահ Խաթամին Վիեննայի բանակցությունների վերաբերյալ ասել է. «Վերջնական նպատակը բոլոր պատժամիջոցների վերացումն է, հակառակ դեպքում բանակցությունները չեն ավարտվի»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio