Ամիր Աբդոլլահյան. Իրանը Վիեննայի բանակցություններում իր կարմիր գծերի հարցում զիջումների չի գնալու
https://parstoday.ir/hy/news/iran-i165296-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_Վիեննայի_բանակցություններում_իր_կարմիր_գծերի_հարցում_զիջումների_չի_գնալու
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Վիեննայի բանակցություններում իր կարմիր գծերի հարցում զիջումների չի գնալու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 05:35 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը Վիեննայի բանակցություններում իր կարմիր գծերի հարցում զիջումների չի գնալու

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Վիեննայի բանակցություններում իր կարմիր գծերի հարցում զիջումների չի գնալու:

Ուրբաթ օրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով պատժամիջոցնրի չեղարկմանն ուղղված Վիեննայի բանակցություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Իրանը Վիեննայի բանակցություններում իր կարմիր գծերի հարցում զիջումների չի գնալու»:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև այդ երկրում գտնվող իրանցիների վիճակին, Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ ճգնաժամը կլուծվի քաղաքական ճանապարհով:

Նա ասել է. «Ուկրաինայում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության և առողջության ապահովումը Թեհրանի համար լուրջ առաջնահերթություն է»:

Սերգեյ Լավրովն անդրադառնալով երկու երկրների համագործակցությանն ասել է. «Մոսկվան միշտ պաշտպանել է Վիեննայի բանակցություններում Իրանի դիրքորոշումը: Մենք Վիեննայում համագործակցում ենք մեր իրանցի ընկերների հետ և շարունակելու ենք այդ համագործակցությունը»:

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում Ուկրաինայում գտնվող օտար երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ։