Իրանը`նկարի շրջանակում - Նովռուզին ընդառաջ, Իրանի Քուրդիստանում
https://parstoday.ir/hy/news/iran-i165338-Իրանը_նկարի_շրջանակում_Նովռուզին_ընդառաջ_Իրանի_Քուրդիստանում
Ամեն տարի, Նովռուզից մեկ ամիս առաջ, արևմտյան Քուրդիստան նահանգի Չեշմիդար գյուղում մարդիկ պատրաստվում են դիմավորել իրանական նոր տարին: Նրանք իրենց ավանդական արարողություններով և քրդական երաժշտական կատարումներով ու ծեսերով նշում են Նովռուզը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Փետրվար 26, 2022 13:36 Asia/Tehran

Ամեն տարի, Նովռուզից մեկ ամիս առաջ, արևմտյան Քուրդիստան նահանգի Չեշմիդար գյուղում մարդիկ պատրաստվում են դիմավորել իրանական նոր տարին: Նրանք իրենց ավանդական արարողություններով և քրդական երաժշտական կատարումներով ու ծեսերով նշում են Նովռուզը:

Չեշմիդար գյուղի բնակիչները հավատում են, որ բույսերի աճն ու բնության զարթոնքը ավետում են  գարնան գալուստը, նոր տարին և մարդիկ մեծ շուքով նշում են Նովռուզը, որն այս երկրի ժողովրդի մշակույթի մի մասնիկն է: 

Այս տարի ևս Նովռուզին նվիրված տարբեր ավանդական միջոցառումներ են տեղի ունենում: Քրդական միանման հագուստ կրելը, որը վկայում է  Չեշմիդար գյուղի բնակիչների բարեկամության  ու միասնության մասին, առանձնահատուկ գեղեցկություն է  պարգևել  Ուրամանաթի շրջանի զբոսաշրջային գոտում տեղի ունեցող Նովռուզի հնագույն տոնակատարությանը։