Իրանը`նկարի շրջանակում - Նովռուզին ընդառաջ, Իրանի Քուրդիստանում
Ամեն տարի, Նովռուզից մեկ ամիս առաջ, արևմտյան Քուրդիստան նահանգի Չեշմիդար գյուղում մարդիկ պատրաստվում են դիմավորել իրանական նոր տարին: Նրանք իրենց ավանդական արարողություններով և քրդական երաժշտական կատարումներով ու ծեսերով նշում են Նովռուզը:
Չեշմիդար գյուղի բնակիչները հավատում են, որ բույսերի աճն ու բնության զարթոնքը ավետում են գարնան գալուստը, նոր տարին և մարդիկ մեծ շուքով նշում են Նովռուզը, որն այս երկրի ժողովրդի մշակույթի մի մասնիկն է:

Այս տարի ևս Նովռուզին նվիրված տարբեր ավանդական միջոցառումներ են տեղի ունենում: Քրդական միանման հագուստ կրելը, որը վկայում է Չեշմիդար գյուղի բնակիչների բարեկամության ու միասնության մասին, առանձնահատուկ գեղեցկություն է պարգևել Ուրամանաթի շրջանի զբոսաշրջային գոտում տեղի ունեցող Նովռուզի հնագույն տոնակատարությանը։

