Ռայիսի. Իրանը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին
https://parstoday.ir/hy/news/iran-i165478-Ռայիսի._Իրանը_պատրաստ_է_Ուկրաինայում_խաղաղության_հաստատմանն_ուղղված_դիվանագիտական_ջանքերին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած տեսակի դիվանագիտական ​​ջանքերի, որոնք կնպաստեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է մշակել համապատասխան ծրագիր՝ այդ կապակցությամբ ցանկացած տեսակի աջակցության համար:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Փետրվար 28, 2022 05:21 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած տեսակի դիվանագիտական ​​ջանքերի, որոնք կնպաստեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է մշակել համապատասխան ծրագիր՝ այդ կապակցությամբ ցանկացած տեսակի աջակցության համար:

Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանը, հենվելով իր արտաքին քաղաքակլանության սկզբունքների վրա, դեմ է գերիշխանությանը և պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու բոլոր ազգերի իրավունքը»:

Նա նշել է. «Իրանը հասկանում է ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված մտահոգությունները և ընդգծում բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը»:

Ռայիսին ասել է. «Իրանը համոզված է, որ դիվանագիտությունը և միջազգային պարտավորությունների նկատմամբ բոլոր կողմերի հավատարմությունն ուկրաինական  ճգնաժամից դուսր գալու միակ արդար ճանապարհն է»:

Նա նաև նշել է, որ հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն քաղաքացիների  կյանքի ու ունեցվածքի և միջազգային ու մարդասիրական իրավունքների պահպանմանը: