Էրշադի. Իրանը քիմիական զենքի կիրառման զոհ է
https://parstoday.ir/hy/news/iran-i165570-Էրշադի._Իրանը_քիմիական_զենքի_կիրառման_զոհ_է
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հայտարարել է. «Որպես քիմիական զենքի զոհ դարձած երկիր, Իրանը դեմ է որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում, նման զենքի կիրառմանը»։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 01, 2022 05:00 Asia/Tehran

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հայտարարել է. «Որպես քիմիական զենքի զոհ դարձած երկիր, Իրանը դեմ է որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում, նման զենքի կիրառմանը»։

1987 թվականի հունիսի 28-ին Իրաքի բաասական ռեժիմը քիմիական ռումբեր օգտագործեց Իրանի Սարդաշտ քաղաքի դեմ, որի հետևանքով զոհվեց 119 խաղաղ բնակիչ, 8 հազարից ավելին թունավորվեց ու քիմիական վնասվածքներ ստացավ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Էրշադին Սիրիայի հարցով երկուշաբթի օրը կայացած ԱԽ նիստում ասել է. «Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չպետք է շահարկվի՝ որոշ երկրների քաղաքական  նպատակներին հասնելու համար»։

Նա հավելել է, որ միայն ամբողջ աշխարհում գոյություն ունեցող քիմիական զենքի ոչնչացումից հետո կարելի է վստահ լինիլ, որ նման զենք երբեք չի կիրառվի:

Զահրա Էրշադին նշել է, որ այդ նպատակլը դեռևս իրականություն չի դարձել, քանի որ  նման զենք ունեցող ԱՄՆ-ն չի կատարել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:

Նա հավելել է. «Իսրայելի ռեժիմը պետք է անհապաղ և անվերապահորեն միանա կոնվենցիային»: