Խաթիբզադե. Իրանը հավերժ չի սպասելու ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i165572-Խաթիբզադե._Իրանը_հավերժ_չի_սպասելու_ԱՄՆ_ին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանը պատրաստ է համաձայնության կայացմանը, սակայն հավերժ չի սպասելու ԱՄՆ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2022 05:07 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանը հավերժ չի սպասելու ԱՄՆ-ին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանը պատրաստ է համաձայնության կայացմանը, սակայն հավերժ չի սպասելու ԱՄՆ-ին»:

Արձագանքելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից, եթե Իրանը խիստ պահանջներ ներկայացնի, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաիթբզադեն հայտարարել է. «ԱՄՆ-ն արդեն մի քանի տարի «հեռացել է» ՀԳՀԾ-ից, և պետք է վստահ լինել, որ նման բան չի կրկնվի»:

Նշելով, որ բլեֆն ու դատարկաբանությունն արդյունք չեն ունենալու, և պետք է որոշում կայացնել, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Բոլոր երկրներն իրենց համար «այլընտրանք» ունեն. Սակայն ԱՄՆ-ի այլընտրանքը «դատարկ»է»:

Նա հավելել է, որ եթե Սպիտակ տռւնը կայացնի որոշում, հնարավոր կլինի գալ համաձայնության և Իրանը դրան պատարստ է, սակայն հավերժ չի սպասելու ԱՄՆ-ին: