Սիոնիստական ռեժիմի հետ ԻԻՀ թշնամության պատճառը նրանց ռասիզմն է
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի հետ ԻԻՀ-ի թշնամության պատճառը նրանց ռասիստական հայացքները և օկուպացիոն էությունն է»։
Երեքշաբթի օրը Բեյրութի Ալ-Ռաբվա քրիստոնեական շրջանում կրոնների երկխոսության և լիբանանցի կրոնագետների հավաքի վերաբերյալ համաժողովում Մուհամմադ Մեհդի Իսմայիլին հավելել է.«Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում չի հետևում որևէ աղանդավորական կամ կրոնական հայացքների, և նրա տեսակետը կրոնների հետևորդներին հարգելն է, և Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Իրանի հակազդեցության պատճառը դա է»:
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն անդրադարձել է նաև երկրում աստվածային կրոնների հետևորդների խաղաղ գոյակցությանը, հավելելով.«ԻԻՀ-ի առաջադեմ Սահմանադրությունը ճանաչում է աստվածային կրոնների հետևորդների գործողությունների և կրոնական ազատությունը, և այլ կրոնների ներկայացուցիչները պատգամավորներ ունեն խորհրդարանում և զբաղենում են պետական այլ պաշտոններ»:
ԻԻՀ-ի տարածաշրջանային դիրքորոշման վերաբերյալ Իսմայիլին ասել է.«Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն է՝ բոլոր ազգերի ազատությունն ու հզոր ներկայությունն իրենց ճակատագիրը որոշելու հարցում»։