Իրանը կարևորում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հետամուտ լինելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i165792-Իրանը_կարևորում_է_ուկրաինական_ճգնաժամի_քաղաքական_լուծման_հետամուտ_լինելու_անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 08:31 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հետամուտ լինելու անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարարը կարևորել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Փիթեր Մաուրերի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Պատերազմը լուծում չէ, և ԻԻՀ-ն ուկրաինական ճգնաժամի առաջին ժամերից աշխատում է ճգնաժամային տարածաշրջաններում աջակցել Իրանի քաղաքացիներին»:

Բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ջանքերն ամբողջ աշխարհում մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, Ամիր Աբդոլլահյանը Եմենում և Աֆղանստանում հումանիտար իրավիճակը բնութագրել է ծանր, և ընդգծել այդ երկրներ մարդասիրական օգնություն ուղարկելու և  ժողովրդի տառապանքը մեղմելու անհրաժեշտությունը։

Իրանի ԱԳ նախարարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԻԻՀ Կարմիր մահիկի բժշկական օգնության խմբերը տեղակայվեն Կարմիր խաչի կողքին՝ Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում տեղահանվածներին օգնելու համար: