Իրանը կարևորում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հետամուտ լինելու անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Փիթեր Մաուրերի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Պատերազմը լուծում չէ, և ԻԻՀ-ն ուկրաինական ճգնաժամի առաջին ժամերից աշխատում է ճգնաժամային տարածաշրջաններում աջակցել Իրանի քաղաքացիներին»:
Բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ջանքերն ամբողջ աշխարհում մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, Ամիր Աբդոլլահյանը Եմենում և Աֆղանստանում հումանիտար իրավիճակը բնութագրել է ծանր, և ընդգծել այդ երկրներ մարդասիրական օգնություն ուղարկելու և ժողովրդի տառապանքը մեղմելու անհրաժեշտությունը։
Իրանի ԱԳ նախարարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԻԻՀ Կարմիր մահիկի բժշկական օգնության խմբերը տեղակայվեն Կարմիր խաչի կողքին՝ Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում տեղահանվածներին օգնելու համար: