Իրանը`նկարի շրջանակում - երկու դար հնություն ունեցող փողոց` Թեհրանի սրտում
https://parstoday.ir/hy/news/iran-i165980-Իրանը_նկարի_շրջանակում_երկու_դար_հնություն_ունեցող_փողոց_Թեհրանի_սրտում
200 տարվա հնություն ունեցող Մարվի փողոցը Թեհրանի ամենահին փողոցներից է, և համարվում է Նասեր Խոսրո հայտնի պողոտայի պատմական փողոցներից մեկը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 05, 2022 13:42 Asia/Tehran
  • Իրանը`նկարի շրջանակում - երկու դար հնություն ունեցող փողոց` Թեհրանի սրտում

200 տարվա հնություն ունեցող Մարվի փողոցը Թեհրանի ամենահին փողոցներից է, և համարվում է Նասեր Խոսրո հայտնի պողոտայի պատմական փողոցներից մեկը:

Փողոցի  անվանումը վերցված է այս տարածքում գտնվող կալվածների հին սեփականատիրոջ անունից։ Մոհամմադ Հասան Խան Մարվին  Ղաջարյան ժամանակաշրջանի  խաներից էր և Մարվի իշխանն էր  Ֆաթհ ​​Ալի Շահի օրոք, ով բազմաթիվ կալվածներ  էր գնել Մարվի  տարածքում: Վաղ անցյալում  արաբ և իրանցի ներգաղթյալները, որոնք նախկինում ապրում էին Իրաքում, առևտուր էին անում Մարվի բազարում: Այդ իսկ պատճառով արաբական մշակույթի ու կյանքի դրսեւորումները կարելի է տեսնել նաեւ այդ փողոցում  ու դրա շրջակայքում։