Իրանի առաջին փոխնախագահ. Թեհրանը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ընդլայնումը
ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է. «Թեհրանը ողջունում է միջուկային գիտելիքի խաղաղ օգտագործման նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության ընդլայնումը»։
Մոհամմադ Մոխբերը, շաբաթ օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անաչառ մոտեցման անհրաժեշտությունը միջուկային էներգետիկայի ոլորտում, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. «Միջազգային հանրությունն ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ն մասնագիտացված և փորձագիտական հայացքով կհետևի երկրների միջուկային ծրագրերին»,- ասել է նա։
Անդրադառնալով իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ֆեթվային, որը զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի արտադրությունն ու օգտագործումն արգելված է համարում, Մոխբերը նշել է. «ԻԻՀ երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) վերջին տարիներին Իրանի միջուկային ռազմական ծրագրի որևէ նշան չի նկատել»:
Ռաֆայել Գրոսսին իր գոհունակությունն է հայտնել Թեհրան կատարած այցի կապակցությամբ, նշելով. «Թեհրան կատարելիք առաջիկա այցերի կմեկնարկի միջուկային խաղաղ ծրագրի շուրջ համագործակցությունը և կիրագործվեն Իրանում այդ գիտելիքների տարածման գաղափարները»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio