Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի արվարձանների վրա իրականացրած հրթիռային հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i166306-Իրանը_դատապարտել_է_Սիոնիստական_ռեժիմի_կողմից_Դամասկոսի_արվարձանների_վրա_իրականացրած_հրթիռային_հարձակումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է օկուպանտ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան, որը հրթիռային հարձակում է իրականացրել Դամասկոսի արվարձանների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2022 07:13 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի արվարձանների  վրա իրականացրած հրթիռային հարձակումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է օկուպանտ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան, որը հրթիռային հարձակում է իրականացրել Դամասկոսի արվարձանների դեմ:

Դատապարտելով հարձակումը, որի հետևանքով զոհվել են սրբավայրի պաշտպանությունն ապահվող ԻՀՊԿ երկու ծառայողներ, Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է.«Այս հանդուգն քայլն ու Սիոնսիտական մանկասպան ռեժիմի ահաբեկչության մեքենայի գործողություններն անպատասխան չեն մնա»:

Նա հավելել է. «Տարածաշրջանի Դիմադրության հիմնական նպատակներից մեկը իսրայելական ապարտեիդի ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների համար»:

Երկուշաբթի օրը, Բեյրութից հարավ, Դամասկոսի արվարձանների դեմ Սիոնսիտական ռեժիմի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են սրբավայրերը պաշտպանող ԻՀՊԿ րերկու ծառայողներ:

Սիրիայի ԱԳՆ-ն վերջերս տարածել էր հայտարարություն, որում դատապարտել էր Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները,  նշելով, որ Դամասկոսը կօգտագործի բոլոր օրինական միջոցները՝ ​​ռեժիմի ագրեսիային պատասխանելու համար։