ԻԻՀ ԱԳ նախարար.Պատերազմն աշխարհգի ոչ մի կետում խնդրի լուծում չէ
Նշելով, որ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Իրանի դիրքորոշումը քաղաքական ճանապարհով խնդրի լուծումն է, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Իրանը պատերազմը չի համարում խնդրի լուծում ո՛չ Ուկրիանայում, ո՛չ Եմենում, ո՛չ Աֆանստանում և ո՛չ աշխարհի որևէ այլ կետում»:
Ուրբաթ օրը, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաոյի հետ հեռախոսազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել ուկրաինացի փաստականներին ընդունելու և այդ երկրում բնակվող իրանցիների տեխափոխության հարցում Լեհաստանի կառավարության ջանքերը:
Նա նշել է. «Իրանի փրկարարակն խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, պատրաստ են մարդասիրական օգնություն տրամադրել Լեհաստանում ապաստան հայցողներին»։
Հեռախոսազրույցում, Լեհաստանի արտգործնախարարն անդրադառնալով երկու երկրների պատմական հարաբերություններին, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանի կողմից լեհ ներգաղթյալներին հյուրընկալելուն, նշել է, որ այդ հարաբերությունները պատվաբեր են երկու կողմերի համար: Նրա խոսքով. «Մինչ այս պահն Ուկրիանայից Լեհաստան է մուտք գործել 1400 իրանցի»:
Զբիգնև Ռաոն կարևորել է կանանց և երեխաների տարհանման համար մարդասիրական միջանցքի ապահովումն, ինչպես նաև Ուկրաինայից տեղահանվածներին սննդի ու բժշկական օգնության տրամադրումը։