Շամխանի. Գործի ասպարեզն ու դիվանագիտությունն ԻԻՀ ուժի գործիքներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i166730-Շամխանի._Գործի_ասպարեզն_ու_դիվանագիտությունն_ԻԻՀ_ուժի_գործիքներն_են
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Գործի ասպարեզն ու դիվանագիտությունն ԻԻՀ ուժի գործիքներն են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2022 05:55 Asia/Tehran

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Գործի ասպարեզն ու դիվանագիտությունն ԻԻՀ ուժի գործիքներն են»։

Ալի Շամխանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Գործի ասպարեզն ու դիվանագիտությունն ԻԻՀ ուժի գործիքներն են, որոնք խելամտորեն օգտագործվում են ազգային շահերի և անվտանգության պաշտպանության ուղղությամբ»:

Նա հավելել է. «Ավելի քան 40 տարվա հեղափոխության փորձը Իրանի ժողովրդին սովորեցրել է, որ Արևելքի կամ Արևմուտքի վրա հույս դնելով, իր իրավունքներն ու անվտանգությունը չեն ապահովվի»:

Շամխանին թվիթին կից օգտվել է Վիեննայի բանակցությունների և Սիոնսիտական ռեժիմին պատժելու վերաբերյալ հեշթեգները:

Կիրակի առավոտյան Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզության և հատուկ գործողությունների կազմակերպության (Մոսադ) երկու լրտեսական հենակետեր ենթարկվել են ԻՀՊԿ ուժերի հրթիռային հարձակմանը: