Ամիր Աբդոլլահյան. Իրանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի
https://parstoday.ir/hy/news/iran-i166800-Ամիր_Աբդոլլահյան._Իրանն_աջակցում_է_ուկրաինական_ճգնաժամի_կարգավորմանն_ուղղված_ցանկացած_ջանքերի
Իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած քաղաքական ջանքերի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 05:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի

Իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած քաղաքական ջանքերի։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Դմիտրի Կոլբան երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամը, դիվանագիտական ​​օբյեկտների պաշտպանության անհրաժեշտությունը, մարդասիրական օգնության առաքման հետ կապված և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 Ամիր Աբդոլլահյանը, նշելով, որ Իրանը դեմ է պատերազմին և ընդգծում է ճգնաժամի քաղաքական լուծմանն ու դիվանագիտական ​​երկխոսության անհրաժեշտությունը,. կարևորել է Թուրքիայում կայացած Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը և ընդգծել. խնդրի կարգավորման քաղաքական ուղին շարունակելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի արմատներին՝ Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Թեհրանն առանց բացառության դեմ է պատերազմին Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում և մյուս երկրներում»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը  բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը պատերազմին հակազդելու հարցում և կոչ է արել Թեհրանին քաղաքական աջակցություն ցուցաբերել  պատերազմը դադարեցնելու համար: