Պատվաստանյութի նոր խմբաքանակ է ժամանել Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i166822-Պատվաստանյութի_նոր_խմբաքանակ_է_ժամանել_Իրան
Երկուշաբթի գիշեր Իրան է հասել Astra Zeneca պատվաստանյութի նոր խմբաքանակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 08:34 Asia/Tehran
  • Պատվաստանյութի նոր խմբաքանակ է ժամանել Իրան

Երկուշաբթի գիշեր Իրան է հասել Astra Zeneca պատվաստանյութի նոր խմբաքանակը։

ISNA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անցած երկու օրերի ընթացքում Իրան է հասել Astra Zeneca պատվաստանյութի 2 միլիոն 191 հազար 900 չափաբաժին, առաջին խմբաքանակը՝ 1 միլիոն 413 հազար 600 դեղաչափ, և երկրորդ խմբաքանակը 777 հազար 900 դեղաչափ, որոնք նվիրաբերվել են Գերմանիայի կողմից:

Վերջին ամիսներին, պահանջարկի նվազելու պատճառով, պատվաստանյութերի ներմուծումն ավելի սահմանափակ է եղել, քան նախկինում, սակայն այս ընթացքում կատարված ներմուծումների կամ նվիրատվությունների մեծ մասը կապված է «Աստրազենեկա» պատվաստանյութի հետ։
Իրանի մաքսային ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսի բռնկման սկզբից Իրան է ներկրվել 158 միլիոն 56 հազար 808 դեղաչափ պատվաստանյութ։

Այս ներմուծմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութի ընդհանուր ներմուծումը հասել է ավելի քան 18 միլիոն 836 դեղաչափի, ինչը կազմում է պատվաստանյութի ընդհանուր ներմուծման մոտ 11,9%-ը։