Իրանը՝ լուսանկարներում. Նոռուզյան երգասացության ավանդական ծեսը
Մարտ 15, 2022 12:19 Asia/Tehran
Իրանի հյուսիսային Գիլան նահանգի ավանդական սովորույթներից ու ծեսերից մեկը նոռուզյան երգասացությունն է:
Նոռուզյան երգասանը, փայտը ձեռքին, երիտասարդ երգասանների, երեխաների և այլ բնակիչների ուղեկցությամբ, երկար ճանապարհ է անցնում գյուղի թաղամասերի, այգիների ու ագարակների միջով: Նրանք իմամներին նվիրված երգերով ու ասմունքներով գյուղացիներին ավետում են գարնան գալուստը:
Գյուղի բնակիչները նրանց փող, քաղցրավենիք, ընկույզ ու հավկիթ են նվիրում: Ամեն տարի, Նոռուզից մեկ շաբաթ առաջ, այս ավանդական արարողությունը խորհրդանշական կերպով անցկացվում է Գիլանի գյուղական ժառանգության թանգարանում։










Պիտակ