Ամիր Աբդոլլահյան. Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանա համաձայնության հասնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i166838-Ամիր_Աբդոլլահյան._Ռուսաստանը_խոչընդոտ_չի_հանդիսանա_համաձայնության_հասնելու_համար
«Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանա համաձայնության հասնելու համար, և որևէ կապ չկա ուկրաինական զարգացումների և Վիեննայի բանակցությունների միջև», - Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 14:08 Asia/Tehran

«Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանա համաձայնության հասնելու համար, և որևէ կապ չկա ուկրաինական զարգացումների և Վիեննայի բանակցությունների միջև», - Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Վիեննայի բանակցությունների մեկնարկի սկզբից ՌԴ-ն դրական ու կառուցողական դեր է ունեցել և մինչև բանակցությունների ավարտը և լավ, կայուն ու ամուր համաձայնության հասնելը լինելու է Իրանի կողքին ու աջակցելու է Թեհրանին»:

Նշելով, որ Վիեննայի բանակցություններում դադարը կարող է ենթահող ստեղծել մնացած հարցերի լուծման և բոլոր կողմերի՝ իրենց հանձնառություններին վերադառնալու համար, Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Իրանական բանակցային թիմը լուրջ ջանքեր է գործադրում անկախ ու հզոր Իրանի շահերն ու սկզբունքներն ու ժողովրդի շահերն ապահովելու համար»։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Անցյալ գիշեր երկար հեռախոսազրույց ենք ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ: Իրանը կոչ է անում դադարեցնել պատերազմը և կենտրոնանալ խնդրի քաղաքական լուծման վրա»:

Լավրովը նույնպես Ամիր Աբդոլլահյանի հետ բանակցությունը բնութագրել է բարեկամական ու հայտնել միջազգային, առևտրական ու տնտեսական ոլորտներում Իրանի հետ համագործակցության հուշագրերի ձևակեպման մասին: ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«Ոչ մի անօրինական պատժամիջոց չի կարող կանխարգելել Իրանի ու ՌԴ-ի զարգացող հարաբերությունները»: 

Նշելով, Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ  առաջ է տանում «կարգ ու կանոն» կոչվող մի սկզբունք, որին Ռուսաստանը կտրականապես դեմ է, Լավրովը հավելել է.«ՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու սկզբունքներին և գործում է ըստ այս միջազգային կազմակերպության կանոնակարգի»:

Վիեննայի բանակցությունների մասին  Լավրովն ասել է.«Մոսկվան կոչ է անում հնարավորինս արագ վերականգնել ՀԳՀԾ-ն: Ամերիկացիների պետք է վերադառնան ՀԳՀԾ ու չեղարկեն անօրինական պատժամիջոցները»: