Իրանը՝ լուսանկարներում- Փալանգան գյուղն՝ Իրանի Քուրդիստան նահանգի Ուրամանաթի զբոսաշրջության գոհարը
https://parstoday.ir/hy/news/iran-i166930-Իրանը_լուսանկարներում_Փալանգան_գյուղն_Իրանի_Քուրդիստան_նահանգի_Ուրամանաթի_զբոսաշրջության_գոհարը
Պատմական Փալանգանը Քուրդիստան նահանգի Քամյարան շրջկենտրոնի գյուղերից է, որը համարվում է Իրանի արևմուտքում գտնվող Ուրամանաթի զբոսաշրջային տարածքի ամենագեղեցիկ և տեսարժան վայրերից մեկը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 16, 2022 13:41 Asia/Tehran

Պատմական Փալանգանը Քուրդիստան նահանգի Քամյարան շրջկենտրոնի գյուղերից է, որը համարվում է Իրանի արևմուտքում գտնվող Ուրամանաթի զբոսաշրջային տարածքի ամենագեղեցիկ և տեսարժան վայրերից մեկը:

Պատմական Փալանգան գյուղի  գեղեցիկ բնությունը,  տների աստիճանավոր ճարտարապետությունը և գյուղի միջով անցնող  Թանգիվար  գետը յուրահատուկ գեղեցկություն են  պարգևել այս զբոսաշրջային տարածքին: Գյուղը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Աղբյուրների, գեղեցիկ ջրվեժների և փարթամ բնության առկայությունը Փալանգան գյուղի տների աստիճանավոր ճարտարապետության հետ մեկտեղ, գյուղը վերածել են գեղեցիկ գոհարի՝   Զագրոս լեռնաշղթայի մերձակայքում: Այս պատմական  գյուղը գրանցվել է Իրանի ազգային կոթողների ցանկում։

Ամեն տարի գարնանը և  Նոռուզին ընդառաջ, Փալանգան գյուղում տեղի է ունենում  ավանդական  տոնակատարություն: Այս տարի ևս, Նոռուզից մի քանի օր առաջ, գյուղի բնակիչները իրենց ավանդական հագուստով փողոց են դուրս եկել  և քրդական երաժշտություն նվագելով, պատրաստվում են դիմավորել գարունն ու Նոռուզը: