Իրանը՝ լուսանկարներում- Փալանգան գյուղն՝ Իրանի Քուրդիստան նահանգի Ուրամանաթի զբոսաշրջության գոհարը
Պատմական Փալանգանը Քուրդիստան նահանգի Քամյարան շրջկենտրոնի գյուղերից է, որը համարվում է Իրանի արևմուտքում գտնվող Ուրամանաթի զբոսաշրջային տարածքի ամենագեղեցիկ և տեսարժան վայրերից մեկը:
Պատմական Փալանգան գյուղի գեղեցիկ բնությունը, տների աստիճանավոր ճարտարապետությունը և գյուղի միջով անցնող Թանգիվար գետը յուրահատուկ գեղեցկություն են պարգևել այս զբոսաշրջային տարածքին: Գյուղը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Աղբյուրների, գեղեցիկ ջրվեժների և փարթամ բնության առկայությունը Փալանգան գյուղի տների աստիճանավոր ճարտարապետության հետ մեկտեղ, գյուղը վերածել են գեղեցիկ գոհարի՝ Զագրոս լեռնաշղթայի մերձակայքում: Այս պատմական գյուղը գրանցվել է Իրանի ազգային կոթողների ցանկում։

Ամեն տարի գարնանը և Նոռուզին ընդառաջ, Փալանգան գյուղում տեղի է ունենում ավանդական տոնակատարություն: Այս տարի ևս, Նոռուզից մի քանի օր առաջ, գյուղի բնակիչները իրենց ավանդական հագուստով փողոց են դուրս եկել և քրդական երաժշտություն նվագելով, պատրաստվում են դիմավորել գարունն ու Նոռուզը:
