Խաթիբզադե. Իրանի ժողովրդի պահանջները բավարարվել են արժանապատվորեն
(last modified Thu, 17 Mar 2022 14:18:57 GMT )
Մարտ 17, 2022 17:48 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի ժողովրդի պահանջները  բավարարվել են արժանապատվորեն

Հերքելով Իրանին Բրիտանիայի տասնամյակներ շարունակ ունեցած պարտքի վերաբերյալ բրիտանական որոշ լրատվամիջոցների ապակողմնորոշիչ ու անիրական ենթադրությունները, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ժողովրդի պահանջները բավարարվել են արժանապատվորեն և առանց որևէ այլ հարցի հետ կապ ունենալու, և  այն պնդումը, թե գումարը Շվեյցարիայի կառավարության մոտ է, անհիմն է»։

«Ավելի քան 40 տարի անց իրանցի բանակցողները կարողացել են Իրան  վերադարձնել Բրիտանիայի 390 միլիոն ֆունտ ստերլինգ պարտքը»,- նշել է Խաթիբզադեն:

Նա հավելել է.«Բրիտանիայի կառավարության պարտքը վերաբերում է Փահլավի ռեժիմի կողմից պատվիրված «Չիֆթեն» անվանմամբ տանկերի պայմանագրի չեղարկմանը»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Բրիտանիայից ստացված գումարը գտնվում է Իրանի տրամադրության տակ, և գումարի ծախսման եղանակը  կախված է Իրանի որոշումից»։

Իրանն ու  Բրիտանիան 1970-ականներին պայմանագիր էին ստորագրել  1500 «Չիֆթեն»  տանկ և 250 զրահամեքենա իրանական կողմին հանձնելու  մասին: 

1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից և  Իրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի (դեսպանատան) գրավումից հետո  Լոնդոնը հրաժարվեց պայմանագրից, թեպետ կանխավճարը փոխանցված է եղել: