Նովրուզի միջազգային տոնակատարության անցկացում Սանանդաջում
https://parstoday.ir/hy/news/iran-i167218-Նովրուզի_միջազգային_տոնակատարության_անցկացում_Սանանդաջում
Նովրուզի միջազգային տոնակատարությունն անցկացվել է Իրանի դափահարների քաղաք՝ Սանանդաջում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 19, 2022 15:09 Asia/Tehran

Նովրուզի միջազգային տոնակատարությունն անցկացվել է Իրանի դափահարների քաղաք՝ Սանանդաջում։

«Իրանի պատմության և քաղաքակրթության զբոսաշրջության ուղին» խորագրով Նովրուզի միջազգային տոնակատարությունը սկսվել է երկուշաբթի (մարտի 14-ին) Թեհրանի արվեստի այգում։

Համեդան և Քերմանշահ քաղաքներով շրջելուց հետո այն  հինգշաբթի ժամանել է Իրանի արևմտյան Սանանդաջ քաղաք։ Այս տոնակատարությունն իրականացվում է Թեհրան-Համադան-Քերմանշահ-Սանանդաջ երթուղու վրա արևմտյան Իրանի մշակութային և զբոսաշրջային կարողությունները ներկայացնելու նպատակով:

Սանանդաջ քաղաքի քրդական տանը ցուցադրված են նաև աշխարհի տարբեր երկրներից (մոտ 13 երկիր) Նովրուզի խորհրդանիշները։