Իրանական էթնիկ խմբերի մեծ փառատոն՝ Իրանի մշակույթի և ձեռարվեստի բազմազանությանը ծանոթանալու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i167446-Իրանական_էթնիկ_խմբերի_մեծ_փառատոն_Իրանի_մշակույթի_և_ձեռարվեստի_բազմազանությանը_ծանոթանալու_համար
Գարնան և նոր տարվա (Նովրուզ) գալուստով Թեհրանում անցկացված Իրանի էթնիկ խմբերի մեծ փառատոնը, իրանական մշակույթների, սովորույթների և ձեռարվեստի յուրահատուկ բազմազանությանը ծանոթանալու վայր է։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 22, 2022 12:35 Asia/Tehran

Գարնան և նոր տարվա (Նովրուզ) գալուստով Թեհրանում անցկացված Իրանի էթնիկ խմբերի մեծ փառատոնը, իրանական մշակույթների, սովորույթների և ձեռարվեստի յուրահատուկ բազմազանությանը ծանոթանալու վայր է։

Գարնան և նոր տարվա գալուստով, երկրի տարբեր ծայրերից էթնիկ խմբերի ներկայությամբ Թեհրանի «Նիավարան» մշակութային և պատմական համալիրում այս մարտի 20-ից սկսվել է իրանական էթնիկ խմբերի մեծ փառատոնը։ Այցելուները կարող են այցելել փառատոն առավատյան ժամը 9-ից գիշերվա 24:00-ը:

Իրանական ցեղերի մեծ փառատոնում, որն անցկացվում է երկրի ցեղախմբերի սովորույթները, ավանդույթներն ու ծեսերը ներկայացնելու և ցուցադրելու նպատակով, կցուցադրվեն գավառների բոլոր տեսակի ձեռագործ աշխատանքները, հուշանվերները։

Փառատոնի մյուս միջոցարումներից են նաև տարբեր էթնիկ խմբերի ավանդական երաժշտության, տեղական երաժշտության, ուրախ ու բազմազան ծրագրերի կատարումը։