Գեներալ Հեյդարի. Իրանի զինված ուժերն ինքնաբավ են դարձել 23 ռազմական ոլորտներում
https://parstoday.ir/hy/news/iran-i167448-Գեներալ_Հեյդարի._Իրանի_զինված_ուժերն_ինքնաբավ_են_դարձել_23_ռազմական_ոլորտներում
ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է. «ԻԻՀ հեռավոր կետերում տեղակայված զինված ուժերը ռազամական հնարավորությունների ու զինտեխնիկայի առումով ինքնաբավության են հասել 23 ոլորտում և ունեն բարձր կարողություն և պատրաստվածություն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 22, 2022 17:09 Asia/Tehran
  • Գեներալ Հեյդարի. Իրանի զինված ուժերն ինքնաբավ են դարձել 23 ռազմական ոլորտներում

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է. «ԻԻՀ հեռավոր կետերում տեղակայված զինված ուժերը ռազամական հնարավորությունների ու զինտեխնիկայի առումով ինքնաբավության են հասել 23 ոլորտում և ունեն բարձր կարողություն և պատրաստվածություն»:

Նահատակ Իրաջ Քարամադի անվան բազայի ռազմական առողջարանի բացման ելույթում, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին ասել է.«Իսլամական Իրանի բոլոր  սահմաններին  լիարժեք անվտանգություն է տիրում, ինչը վկայում է Զինված ուժերի մեծ կարողության ու հզորության մասին»:

Նա հավելել է. «Այս  զգայուն ժամանակահատվածում  երկրի բոլոր սահմանների մոնիտորինգն իրականացվում է գիտահենք տեխնոլոգիաների և ավտոմատ սարքավորումների միջոցով»։

Բրիգադի գեներալ Հեյդարին հավելել է.«Մարտական ​​ինժեներական խմբերն օգտագործելով ժամանակակից գիտությունը, կարողացել են տարբեր ոլորտներում լինել զինված ուժերի և ժողովրդի կողքին և ճիշտ դերակատարություն ունենալ լեռնային շրջաններում ճանապարհներ և հատուկ պաշտպանական խոչընդոտներ ստեղծելու գործում»։

Բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը նաև ասել է.«Այսօր բանակի ռազմացամաքային ուժերը պաշտպանության ոլորտում օտար երկրների կարիքը չունեն, իսկ Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը դարձել է ինքնաբավ և առաջատար դիրք է զբաղեցնում զինտեխնիկայի կառուցման ոլորտում»: