Իրանի ու Սիրիայի միջև մեկնարկում է տնտեսական համագործակցության նոր փուլ
https://parstoday.ir/hy/news/iran-i167590-Իրանի_ու_Սիրիայի_միջև_մեկնարկում_է_տնտեսական_համագործակցության_նոր_փուլ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի ու Բաղդադի միջև տնտեսական և առևտրային համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 04:58 Asia/Tehran
  • Իրանի ու Սիրիայի միջև մեկնարկում է տնտեսական համագործակցության նոր փուլ

Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի ու Բաղդադի միջև տնտեսական և առևտրային համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ամիր Աբդոլլահյանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի երեկ կայացած հանդիպման ժամանակ, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ու միջազգային զարգացումների հետ կապված հարցեր:

Հանդիպմանը, նշելով, որ երկու երկրների տնտեսական ու առևտրային հարաբերություններում նոր փուլ է մեկնարկել, Ամիր Աբդոլլահյանը ողջունել է տարածաշրջանի երկրների հետ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հավելելով. «Իրանը դեմ է ցանկացած պատերազմի և կոչ է անում հակամարտությունները լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով»:

Խոսելով Վիեննայի բանակցությունների մասին, Աբդոլլահյանն ասել է. «Մենք մոտ ենք համաձայնության կայացմանը: Սակայն թեև ամերիկացիները հայտարարում են, թե ցանկություն ունեն լուծել խնդիրներն ու հասնել համաձայնության, նրանք պետք է նաև այդ ուղղությամբ գործնական քայլեր անեն»:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, Բաշար Ասադն ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտությունից  և Ուկրաինայի պատերազմից հետո, բոլորի համար պարզ է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕՆ-ն ի վիճակի չեն առաջ տանել իրենց համաշխարհային նպատակները»:

Բաշար Ասադն անդրադարձել է որոշ երկրների կողմից կիրառվող երկակի ստանդարտներին, հավելելով. «Այդ երկրները լռում են Սիրիայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների վերաբերյալ»:

Անհիմն համարելով բարի կամքի մասին ԱՄՆ պաշտոնյաների պնդումները և նշելով, որ Իրանը Վիեննայի բանակցություններում խելամիտ դիրքորոշում է որդեգրել, Ասադը հավելել է. «Սիրիայի համար կարևորը Վիեննայի բանակցությունների վերաբերյալ Իրանի տեսակետներն են և այդ ճանապարհին Բաղդադի աջակցությունը»։