Բաղայի Համանե. Սիոնիստական ռեժիմը գոյատևում է այլ երկրների անապահովության հաշվին
https://parstoday.ir/hy/news/iran-i167594-Բաղայի_Համանե._Սիոնիստական_ռեժիմը_գոյատևում_է_այլ_երկրների_անապահովության_հաշվին
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Երուսաղեմն օկուպացրած ռեժիմը գոյատևում է այլ երկրներն ապակայունացնելու հաշվին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 05:26 Asia/Tehran
  • Բաղայի Համանե. Սիոնիստական ռեժիմը գոյատևում է այլ երկրների անապահովության հաշվին

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Երուսաղեմն օկուպացրած ռեժիմը գոյատևում է այլ երկրներն ապակայունացնելու հաշվին:

ԻՌՆԱ--ի հաղորդմամբ, Իսմայիլ Բաղայի Համանեն, արձագանքելով Էրբիլում «Մոսադ»-ի լրտեսական կենտրոնների ոչնչացումից հետո ԻՀՊԿ-ի դեմ ուղղված սիոնիստ պաշտոնյայի հայտարարությանն ասել է. «Սիոնիզմին պահպանող ուժն Արևմուտքի ու այլ երկրների միջև լարված հարաբերություններն են: Այլ կերպ ասած՝ Սիոնիստական ռեժիմի գոյության գրավականն այլ երկրներում անկայունությունն է»:

Նա հավելել է. «Այս տրամաբանության հիման վրա ձևավորվել է ապարտեիդի համակարգ, որին թվում է, թե իրավունք ունի սպանել ու վիրավորել անմեղ պաղեստինցիներին և բռնագրավել նարնց հողերն ու քանդել տները»:

Անդրադառնալով ԻԼԻՊ-ի հետ սիոնիստների համագործակցությանն Էսմայիլ Բաղայի Համանեն ասել է. «Զարմանալի չէ, որ նրանց զայրացնում է ԻՀՊԿ-ն, որը պայքարեց ԻԼԻՊ-ի դեմ ու տարածաշրջանից արմատախիլ արեց ծայրահեղությունն ու ահաբեկչությունը»: